Մամուլ

Վարչապետը զորամասում անձամբ փորձեց զինվորի սննդի որակը․ Տեսանյութ

Վարչապետը զորամասում անձամբ փորձեց զինվորի սննդի որակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի զորամաս: Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը:

«Հիմա այս զորամասում սկսվել է նախնական գործը, եկել ենք տեղում տեսնելու՝ ինչպես է գործընթացն աշխատում»,- նշել է վարչապետը:

Զորամասում վարչապետին տեղեկացրել են, որ արդեն փոխվել է սննդի որակը: Ճաշարանում Փաշինյանն անձամբ է փորձել զինվորի սննդի որակը։

Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:

Կիսվել