Երեկ «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր ենթակայանի հրդեհի հետևանքով․ Տեսանյութ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գիշերը հայտնել էր, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է՝ «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:
Նշվում էր, որ աշխատանքներ են իրականացվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։
Տեսանյութը ստորև



