Ազատ խոսք

«Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի». Գևորգ Պետրոսյան

«Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է:

Մազաչափ անգամ չկասկածեք, որ եթե վարչախումբը վստահ լիներ իր հաջողության հարցում, դա կաներ օր առաջ…

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի, և օր-օրի նվազում է իր հանրային վստահությունը, դրա համար էլ Սահմանադրական դատարանը լուծարելու «շառը» փորձում է գցել Ազգային ժողովի վրա…»:

Կիսվել