ԱշխարհՄամուլ

Վարուժան Սահակյանը զոհվել է ՌԴ Կուրսկի մարզում հատուկ առաջադրանք կատարելիս

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրությունից։

«Նա ծնվել է Հայաստանում, ծնողների հետ տեղափոխվել և ապրել է Կուրսկում։ Ամուսնացել է մեկ տարի առաջ։ Վարուժանը չորս ամսական երեխայ ունի։

Ռուսաստանի հայերի միությունը խորին ցավակցությունն է հայտնում Վարուժան Սահակյանի ընտանիքին և բարեկամներին։

Մենք միշտ կհիշենք և հպարտ կլինենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել