Վարորդներ, բռնվեք, նոր բան է մտածցել
Վարորդներ, բռնվեք, նոր բան է մտածցել
ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ դիմելու է ներքին գործերի և առողջապահության նախարարներին։
Նա մասնավորապես գրել է․
«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք:
Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը»։
Վերոնշյալ գրառման վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններում քաղաքացիները հորդորում են Թորոսյանին հեռու մնալ վարորդներից։
«Ավելի կարևոր բաներ կան, հերիք է անիմաստ բաներ մտածեք»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
«Վարորդներ, բռնվեք, նոր բան է մտածցել»,- գրել է մյուսը։