ՄամուլՏեսանյութ

Տեսանյութ դեպքի վայրից․ վարորդների միջև վեճն առաջացել է միմյանց չզիջելու համար

Տեսանյութ դեպքի վայրից․ վարորդների միջև վեճն առաջացել է միմյանց չզիջելու համար

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում` Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանել են միմյանց հետ։

«Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տիգրան Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կիսվել