ՄամուլՏեսանյութ

Վարորդներին հրահանգել են բողոքող քաղաքացիներին իջեցնեն ավտոբուսներից

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել։

Ապօրինի հրաման են տվել վարորդներին, ոչ բարեփոխված թանկացվող տրանսպորտի Դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնեն ավտոբուսներից։

Բոլորը պատասխան են տալու նման արարքի համար ու չկասկածեք։

Շարունակում ենք բոյկոտը ու ավելի միասնական»։