ԺամանցՇոու-բիզնես

«Վարորդները կանգնում էին ու սկսում նայել». կրքոտ Էվա Խաչատրյանը՝ փողոցում (Photo)

Bravo.am-ը գրում է․ Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ հանդես է եկել յուրօրինակ, վառ ու տարբերվող կերպարներով: Դերասանուհին պատմել է, թե ինչպես են ընտրվել կերպարները, որտեղ են իրականացվել նկարահանումները, և ինչ զվարճալի պահեր են եղել դրսում աշխատելիս:

Նրանից նաև հետաքրքրվել ենք, թե երբ է մեկնելու ամառային հանգստի և ինչպես է նախընտրում այն անցկացնել: Էվա Խաչատրյանն ասաց, որ նոր ֆոտոշարքով հանդես գալու միտքն առաջարկել է նորաբաց կայքերից մեկը, որից հետո էլ միասին ընտրել են կերպարները և նկարահանման վայրերը:

Երբ դերասանուհին լուսանկարները տեղադրեց իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, օգտատերերից շատերը նկատեցին, որ կարմիր հագուստով կերպարը շատ նման է հայտնի ֆիլմում Մոնիկա Բելուչիի մարմնավորած հերոսուհուն՝ Մալենային: Սակայն Էվան ասաց, որ միայն լուսանկարները դիտելուց հետո է նկատել այդ նմանությունը, նախապես այդպիսի միտք չի եղել.

«Անկեղծ ասած՝ դա ուղղակի ստացվել է այդպես, հստակ որոշում չենք ունեցել նմանատիպ կերպար ստանալու: Պարզապես հագուստը և սանրվածքը ստիպեցին նկարահանման ընթացքում այդպիսի կադրեր ունենալ, որոնք ինչ-որ կերպ նմանվեցին ֆիլմի դրվագներին: Ստեղծագործել ենք այն, ինչ ստացվել է, այսինքն՝ ի սկզբանե հստակ դիրքորոշում չենք ունեցել, թե ինչ ենք անելու: Նախապես մենք քննարկեցինք, թե որտեղ կարելի է նկարահանել, մտածեցինք հետաքրքիր գունային համադրություն ստանալ, ընտրեցինք հագուստը եւ սկսեցինք աշխատանքը»,- նշեց դերասանուհին:

Նա ասաց, որ նկարահանումներն իրականացվել են Հյուսիսային պողոտայում, Մատենադարանի բակում, հյուրանոցում և իր մեքենայում: Ու քանի որ լուսանկարներն արվել են հիմնականում մարդաշատ վայրերում, քիչ չեն եղել նաև զվարճալի պահերը: Հյուսիսային պողոտայում, օրինակ, բազմաթիվ վարորդներ դադարել են երթևեկել՝ կանգնելով և հետևելով նկարահանումների ընթացքին.

«Անկեղծ ասած՝ այդ ֆոտոշարքը շատ ակտիվություն առաջացրեց այնտեղ (ժպտում է,- հեղ.): Մեզ հարկավոր էին կադրեր, որտեղ մեքենաներ չէին լինի, բայց շատերը պարզապես դադարեցնում էին ընթացքը, արգելակում ու սկսում նայել, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Մի քանի լուսանկարներ կան, որոնցում երևում է մեքենաների մեծ խումբը, բայց այդ կադրերը դեռ չենք մշակել ու տեղադրել»:

Էվան անկեղծացավ, որ թեմատիկ ֆոտոշարքեր շատ է սիրում, հատկապես երբ լավ լուսանկարչի հետ է աշխատում: Ասում է՝ այդ դեպքում նույնիսկ ամենաաանհետաքրքիր գաղափարը հետաքրքիր արդյունք է ունենում. «Մեծամտություն չթվա, բայց բազմիցս նշել եմ, որ ինձ մոտ լավ է ստացվում լուսանկարվելն ու ֆոտոշարքերի արդյունքը: Այս դեպքում էլ կարծում եմ յուրօրինակ ու տարբերվող է ստացվել»,- նկատեց նա:

Շարունակությունն ու ֆոտոշարքը՝ կարող եք տեսնել այստեղ։

Կիսվել