ՄամուլՏեսանյութ

Վարորդը «BMW X6»-ը կանգնեցնում է ճանապարհին ու գնում միս առնելու

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները պետք է հետևություններ անեն և երեկ՝ հունիսի 25-ին Երևանում՝ Գյուլբենկյան փողոցում կոպիտ կերպով ճանապարհային երթևեկության կանոները խախտող «BMW» մակնիշի 01 II 019 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ոչ միայն ենթարկեն վարչական պատասխանատվության, այլև հորդորեն, որ սրանից հետո նա կոպիտ խախտում չպետք է թույլ տա:

Կին վարորդը Արաբկիր վարչական շրջանում կանգնեցրել է իր «BMW X6»-ը, և իջել, գնացել էր գնումների. աղջկա սիրտը տավարի միս էր ուզել երևի, չմտածելով, որ իր կոպիտ խախտումով կաթվածահար է անում առանց այն էլ ոչ բարվոք երթևեկությունը նշված վայրում, ու այդ ընթացքում նույնիսկ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանում անցնել:

Հետաքրիքր է՝ տիկին վարորդը երբ վարորդական իրավունքի վկայական է ստացել, նրան չե՞ն տեղեկացրել, որ միս առնելու համար մեքենան չեն կագնեցնում փողոցում՝ երթևեկելի գոտում:

շամշյանքոմ-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է «BMW X6»-ը կայանում, իջնում միսը գնում ու վերադառնում, այդ ընթացքում կայանված մեքենան խոչընդոտներ էր ստեղծում մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ օրինախախտ «BMW X6»-ը պատկանում է Երևանի բնակիչ 51-ամյա Հ. Նարգիզյանին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել