Վարորդը վախեցած է, բայց վնասվածք չունի. Գեղամ Ասատրյան
Երևանի Ամիրյան փողոցում պայթյունի հետևանքով վնասված ավտոբուսի վարորդը փոքր ինչ վախեցած էր, բնականաբար, բայց վնասվածքներ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա հայտնեց, որ իրենք ահազանգ են ստացել, որ պայթյուն է եղել, որի հետևանքով վնասվել է տրանսպորտային միջոցը։ «Քիչ առաջ խոսել եմ Շտապ օգնության» ծառայության աշխատակիցների հետ, փոխացել են, որ ավտոբուսում գտնվող քաղաքացիներից մեկը գտնվում է բժշկական կենտրոնում, բայց այլ աղբյուրից նաև տեղեկություն ունեմ, որ 2 հոգի տեղափոխվել է այլ ԲԿ-ներ։ Հիմա այդ տեղեկատվությունն ենք ճշտում»։
Նա նաև հայտնեց, որ 58 համարի տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակած կոտում տեղի է ունեցել պայթյունը։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով հարակից 3 մեքենաները և 58 համարի հասարակական տրանսպորտը ևս վնասվել են։