Վարորդը հրաժարվել է վարել` անչափահաս երեխայի պատճառով. Վիճաբանություն` 10 համարի ավտոբուսում
Վարորդը հրաժարվել է վարել` անչափահաս երեխայի պատճառով. Վիճաբանություն` 10 համարի ավտոբուսում
Այսօր Երևանի Էրեբունի թաղամասից երթևեկող 10 համարի ավտոբուսը սպասարկող վարորդը հրաժարվել է ավտոբուսը վարելուց, վիճաբանել է քաղաքացիների հետ։
Hraparak.am-ին տեսանյութը տրամադրած քաղաքացիները պատմեցին, որ պատճառը անչափահաս տղան է եղել` մոտ 8-9 տարեկան, որը չի վճարել ուղեվարձը, վարորդը նրան փորձել է դուրս շպրտել ավտոբուսից, որից հետո ուղևորների և նրա միջև վեճ է ծավալվել։
Այնուհետև իջել է ավտոբուսից` մինչև վերջ հրաժարվել վարելուց։