Վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական
Պարզվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթարի մասնակիցներից մեկի իրական վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներին դեպքի վայրում ներկայացել էր Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Կարապետյանը և հայտնել, որ «Nissan Altima» մակնշի ավտոմեքենան ինքն է վարել ու պարեկները հավատալով արձանագրել էին այդ ամենը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայր ժամանած քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է իրականությունը, որ «Nissan Altima»-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Էրմինա Կարապետյանը և հիվանդանոց է տեղափոխվել նրա ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Հ․ Գ․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ 26-ամյա Գեղամ Համբարձումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Nissan Altima»ի վարորդ էրմինա Կարապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու հավանաբար վարորդ ներկայացած Էրիկ Կարապետյանը նրա ազգականն է ու եթե պարեկները «հալած յուղի» տեղ ընդունել են, ապա քննիչներին չկարողացան մոլորեցնել։