Մամուլ

«Վարորդը «люк»-ից դուրս եկավ, ճղճղած շորերով, տկլոր». իրավիճակը պայթյունից հետո

Ժամեր առաջ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող 2 ուղևոր։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնել էին՝ ահազանգը ստացվել է ժամը 14։43-ին։ Նշվել է, որ Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Վնասվել են նաև այլ տրանսպորտային միջոցներ։ Տեղում հավաքված քաղաքացիները պնդում էին, որ հրդեհը բռնկվել է մեքենայի հետնամասից՝ ըստ երևույթին գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում․