Մամուլ

Վարժական հավաքներ մինչև 1400 քաղաքացու մասնակցությամբ. հայտնի են օրերը

Վարժական հավաքներ մինչև 1400 քաղաքացու մասնակցությամբ. հայտնի են օրերը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Ավելին, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն տրանսպորտային միջոցներ:

Մեզ հայտնի դարձավ, որ հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ընթացիկ տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

տագնապ զորամաս

Ի դեպ, վարժական հավաքներին կմասնակցի մինչև 1400 քաղաքացի, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց:

Կիսվել