Մամուլ

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի բացվելու. ՌԴ ԱԳՆ

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի բացվելու. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողի հարցրել է` կարո՞ղ է արդյոք Վարդենիս-Մարտակերտ եւ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհով երթեւեկության վերսկսման հարցը քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ խոսվում է ռեգիոնում ճանապարհների ապաշրջափակման մասին:

Զախարովան ասել է, որ եթե երթուղիները վերաբերում են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտուն, հարցը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը:

Նա հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն իրականացվում է Լաչինի միջանցքով:

vardenis martakert chanaparh

Նշենք, որ երկու ամիս առաջ հայերի համար փակվեց 17 միլիարդ դրամ արժեցած Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի զգալի հատվածը։ «Հայաստան» հիմնադրամի պատմության ամենախոշոր ծրագիրն էր այս ավտոճանապարհը, որով այսօր երթևեկում են ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Քարվաճառ մեկնող ադրբեջանցի շինարարների ճանապարհն օրեր առաջ փակել էին Դրմբոն գյուղի բնակիչները։ Իրենց հետ բանակցելու եկած ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցչին բացատրում են՝ եթե ադրբեջանցիները կարող են հայկական բնակավայրերով՝ Գետավան, Դրմբոն, անցնել գնալ Քարվաճառ, մենք ինչո՞ւ չենք կարող Վարդենիս կամ Երևան գնալ։

Կիսվել