Վարդենիսում քաղաքապետի ընտրությանը, ես՝ ինքս, առաջադրելու եմ իմ թեկնածությունը․ Գարսևան Սաղաթելյան
Գարսևան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հարգելի՛ վարդենիսցիներ, ինչպես տեղեկացել եք, մեր համայնքի ղեկավարը ներկայացրել է հրաժարական, և այդ առնչությամբ ես այսօր բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնք վերաբերվում էին նրան, թե ես արդյո՞ք սատարում եմ որևէ քաղաքապետի թեկնածուի, թե՞ ոչ՝ Վարդենիս քաղաքում։
Ուզում եմ տեղեկացնել, որ գործող քաղաքապետի վերջնական հրաժարականից հետո, երբ կառավարության համապատասխան որոշմամբ Վարդենիսում կնշանակվի քաղաքապետի ընտրություն, ես՝ ինքս, առաջադրելու եմ իմ թեկնածությունը։
Այս պահին դեռ ժամանակը չի այդ մասին խոսելու, պարզապես անդրադարձա հարցին նրա համար, որպեսզի թյուր կարծիք չտարածվի, թե ես սատարում եմ որևէ թեկնածուի, երբ Վարդենիսում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։
Եկեք ժամանակից առաջ չընկնեք, քանզի ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»։