Մամուլ

Վարդենիսում կորոնավիրուսով վարակված բժշկուհին այցելել է բնակարան, որտեղ նաև հղի կին է եղել

Վարդենիսում կորոնավիրուսով վարակված բժշկուհին այցելել է բնակարան, որտեղ նաև հղի կին է եղել

Արդեն հայտնել էինք, որ Վարդենիսից վարակված բուժքույրը Էջմիածնում մասնակցել էր աղանդավորական հավաքի։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրիլի 17-ին հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Կորոնավիրուսվ վարակվածը պոլիկլինիկայի բժշկուհին էր, ում շփման շրջանակը բավականին մեծ էր: 

Bavnews.am-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել, որ բուժքույրը այդ ընթացքում այցելել է մի բնակարան, որտեղ հիվանդին պետք է եղել տան պայմաններում «սիստեմա» միացնել։

Բնակարանը, որտեղ նա այցելել է եղել է նաև հղի կին։ Այս պահի դրությամբ ողջ ընտանիքը մեկուսացված է, այդ թվում նաև հղի կինը։

Հիվանդը՝ ում պետք էր «սիստեմա» միացներ, վիճակը ավելի է վատացել։

Կիսվել