Մամուլ

Վարդենիսում զինծառայողները դանակահարված տեղափոխվել են հոսպիտալ

Makaryannews.am-ը գրում է, որ նախօրեին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում:

Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով մասնակիցներից մեկը մյուսին դանակահարել է: Մեզ ասացին` դանակահարվածը պահեստազորային է, որին տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ:

Այնուհետև հայտնի դարձավ, որ դանակահարված զինծառայողները երեքն են, երեքն էլ այս հոսպիտալացվել են։

Աղբյուրին հայտնել են՝ «Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Կիսվեք ձեր էջում