Մամուլ

Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել

«Հրապարակ»-ը գրում է․ ««Հրապարակի» տեղեկություններով` երեկ Վարդենիսում 26-ամյա սպա է մահացել դժբախտ պատահարի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ զինծառայողը ապրում էր։ Ատեստացիան գերազանց հանձնելուց հետո երեկ նրանք ընկերներով պետք է նշեին այդ իրադարձությունը, բայց նա երկար ժամանակ զանգերին չի պատասխանել, ընկերները գնացել են նրա բնակարան, որտեղ էլ հայտնաբերել են վերջինիս մարմինը։ 

ՆԳՆ ոստիկանությունից, մեր հարցմանն ի պատասխան, դեպքի վերաբերյալ հայտնեցին. «Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության  ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը` անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Մեր տեղեկություններով` մահվան նախնական վարկած դիտարկվում է գազից թունավորումը»։