Մամուլ

Վարդենիսի ռեստորաններից մեկում ադրբեջանցի զինվորականներ են ճաշել. Իվետա Տոնոյան

Վարդենիսի ռեստորաններից մեկում ադրբեջանցի զինվորականներ են ճաշել. Իվետա Տոնոյան

Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Այսօր տարբեր աղբյուրներից տեղեկություն ենք ստանում, որ Վարդենիսի ռեստորաններից մեկում քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինվորականներ են ճաշել:

Իվետա Տոնոյան

Ըստ նրա, նույն աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողները գնումներ են կատարում Վարդենիսի խանութներում:

«Իհարկե, Ազգային անվտանգության ծառայությունը, իրեն հատուկ ոճով, շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ արժեն մեր պաշտոնական կառույցների հերքումները, եւ հատկապես մեզ համար: Մենք կորցրեցինք Ղարաբաղի 75%-ը»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել