Մամուլ

Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որևէ նորություն չկա․ մանրամասներ

Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որևէ նորություն չկա․ մանրամասներ

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն մինչ այժմ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց մինչեւ այժմ ոչ մի նորություն չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։

vardenis

Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կիսվել