Մամուլ

Վարդավառի տոնին «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 20։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հիվանդանոց դիմածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Սոնա Մ-ն է։ Ոստիկանները պարզել են, որ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել նրա դեմքին։

Ոստիկանները պարզել են նաև, որ դա եղել է նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Ղ.-ի կողմից, ով Վարդավառի տոնի կապակցությամբ գրելու նպատակով հեղուկ է լցրել «Ատլանտիկ» սրճարանում որպես պրակտիկանտ աշխատող Սոնա Մ-ի և Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Քրիստինե Ս-ի վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել