«Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
«Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ «վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն»։
«Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները։