Մամուլ

Վարդան Օսկանյանին արգելել են մեկնել Հայաստանից. նրա անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով:

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա և Մայրապետյանի միջև առերեսում էր իրականացվել, որից հետո Սիլվա Համբարձումյանը հաստատել էր առերեսման փաստը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։

Մեր աղբյուրը հայտնում է, որ Համբարձումյանի փոխանցած գումարներով Երևանում շենքեր են կառուցվել, իսկ գումարի մի մասն էլ վճարել են Օսկանյանի հրավերով Հայաստան եկած արաբները։ Վարդան Օսկանյանի բաժինը վճարել են Երևանի Կենտրոնում գտնվող նորակառույցների մի քանի բնակարաններով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվել