Մենք անզոր ենք․ Լոս Անջելեսը կրակի ճիրաններում է․ Վարդան Սարգսյան
Հաղորդավար Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կալիֆորնիայում մոլեգնած հրդեհներին։
«Բնական աղետներն ու արհավիրքներն անկառավարելի են, ցավոք։ Դրանց դեմ մենք անզոր ենք։ Արդեն մի քանի օր է Լոս Անջելեսը կրակի ճիրաններում է, ու չնայած այս պահին իրավիճակը մի փոքր մեղմվել է, բայց վտանգը դեռ մեծ է։
Ես էլ բոլորի պես ունեմ շատ ընկերներ ու հարազատներ, ովքեր այս պահին Կալիֆորնիայում են և պայքարում են այս աղետի դեմ։ Հարմար խոսքեր գտնելը շատ դժվար է։ Հույս ունեմ միայն, որ իրավիճակը շուտով կխաղաղվի, և հնարավորին անկորուստ կլինի այս ընթացքը։ Պի՛նդ կացեք, սիրելի հայրենակիցներ»։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի: Տարհանվել է ավելի քան 153,000 մարդ։
Հունվարի 7-ից սկսած՝ ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով այրվել են շատ տներ։ Բռնկված հրդեհը քամու ուժգնության պատճառով արագ տարածվեց Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։