Մամուլ

Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ։ Նախկինում ևս տեղեկացրել ենք, որ դատավարությունն ավարտվել է։ Սեպտեմբերի 12 ին։ Փաստաբանական խմբից և դատախազից դատարանը պահանջել է ներկայացնել եզրափակիչ խոսքի կամ դիրքորոշման գրավոր տարբերակը, որից հետո կհայտարարվի դատական ակտի հրապարակման օրը։

Սեպտեմբերի 12 ին հրապարակում չի լինելու, ինչը թյուրիմացաբար բարձրաձայնում են ոմանք։

Գիտակցելով հանդերձ ձեր մեկ օր շուտ Վարդան Ղուկասյանին տեսնելու, ձայնը լսելու ցանկությունը՝ անհրաժեշտ է սպասել , մինչև դատարանը կհայտարարի վերջնական դատական ակտի հրապարակման օրը, ինչի մասին ան միջապես ձեզ կիրազեկվի։

Ինչպես իր վերջին հայտարարության ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար ու դրան հասնելու համար ոչ մի խոչընդոտ ի զորու չէ հաղթելու մեր առաջնորդին։ Պարոն Ղուկասյանի կամքն անսասան է, իսկ հաղթանակը սարերի ետևում չէ։

ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ