Վարդան Ղուկասյանի անհետացման մանրամասները
Փետրվարի 20-ից Վարդան Ղուկասյանն իր սոցիալական որևէ էջով որևէ տեղեկատվություն չի հրապարակում:
Armlur.am-ը զրուցել է Երեւանի «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի Վարդան Ղուկասյանից ու արդյոք իրական են այն տեղեկությունները, որ Ղուկասյանին իր բնակարանում դաժանաբար ծեծել են, ինչի համար էլ ի վիճակի չէ անգամ եթեր դուրս գալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։