Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ երեկ ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։



