Մամուլ

Վարդան Ղուկասյանը ձերբակալված է

Վարդան Ղուկասյանը (Դոգ) ձերբակալված է և գտնվում է Կալիֆորնիայի հատուկ ձերբակալվածների պահման վայրում։

Bavnews.am-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության ծառայողները Ղուկասյանին պահում են հատուկ ձերբակալվածների վայրում։ Նա դեռևս չի կարողանում կապ հաստատել իր մտերիմների հետ։

Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը փետրվարի 22-ի դրությամբ անհայտ է, և շրջանառվող լուրերի համաձայն նա ենթարկվում է քաղաքական հետապնդման և կա լուրջ մտավախություն, որ եթե նա արտահանձնվի Հայաստանի Հանրապետություն, կարող է ենթարկվել դաժան, անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։