Հրատապ․ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել աուդիոուղերձով՝ անդրադառնալով վաշինգթոնյան համաձայնագրին.
«Լուռ հետևում եմ քաղաքական իրադարձություններին ու որոշեցի երկու բառով անդրադառնալ հայ-ադրբեջանա-ամերիկյան նոր ձևաչափին: Հավատո՞ւմ է արդյոք Վարդան Ղուկասյանը հայ-ադրբեջանական խաղաղությանը, ո՛չ:
Քանի ԱՄՆ նախագահը ողջ և առողջ է, կլինի խաղաղություն, իսկ թե ինչ կլինի նրա պաշտոնավարման ավարտից հետո, կերևա՝ ինչ օյին կբերեն մեր գլխին թուրքերը»,- ասել է Ղուկասյանը: