Մամուլ

Վարդանն ընկերոջ հետ անմահանում է դիրքում, իրար ձեռք բռնած, բայց հասցնում են տարհանել վիրավորներին ու զոհվածների մարմինները

Վարդանն ընկերոջ հետ անմահանում է դիրքում, իրար ձեռք բռնած, բայց հասցնում են տարհանել վիրավորներին ու զոհվածների մարմինները

MediaHub-ը գրում է․ «Դավաճան իշխանությունների պատճառով որդիներիցս մեկը զոհվեց դիրքում, մյուսը ծանր վիրավորում ստացավ, ամուսինս ու ավագ որդիս մազապուրծ են եղել կոտորածից, հիմա ո՞ւմ մեղադրեմ». Լուսինե Ղալայանը հաճախ է ինքն իրեն հարց տալիս, թե հանուն ինչի՞ է զոհվել որդին, և կամ ո՞ւմ մեղքով է ընտանիքն անցել իրական դժոխքի միջով։

Որդիները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանն ու 14-օրյա հերթափոխով պաշտպանում էին Արցախի հյուսիսային և արևմտյան սահմանները։ Թշնամական դիրքերում օգոստոսից սկսած կուտակումները իրադրությունը դարձրել էին լարված ու ահագնացող։

Սեպտեմբերին «համար 1» հրահանգով, Լուսինեի 3 որդիները՝ Մերուժանը, Վարդանն ու Արմենը, բարձրացել են դիրքեր, ընդ որում, Վարդանը տրանսպորտի բացակայության պատճառով կես ճանապարհը ոտքով է անցել, քանի որ իր նորաստեղծ ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում, իսկ եղբայրները՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Դա վերջին հերթափոխն էր Վարդանի համար։

Մայրը MediaHub-ին պատմում է որդու կորստի, բռնի տեղահանության ու ընդամենը մեկ շաբաթվա մեջ ընտանիքի գլխով անցածի ու իր ծանր ապրումների մասին։ 

«Վարդանը վերջին օրերին հատկապես, հաճախ էր ասում, որ ծառայություն է, հակամարտող տարածք է, չես կարող ասել, թե վաղն ինչ կլինի և տուն կգա՞ արդյոք։ Տղաս շատ էր սիրում Արցախը, անգամ հնարավորության դեպքում չէր լքել երկիրը ու այլ տեղ անհոգ կյանք չէր փնտրել։ Ընտանիք է կազմել, երեխա են ունեցել, ու շատ երջանիկ էինք»,- պատմում է տիկին Լուսինեն, ավելացնում, որ գոնե Աստված խնայել է Արմենին, չնայած, որ պատերազմում ծանր վիրավորում է ստացել։

Սեպտեմբերի 19-ին Լուսինեի 3 որդիները դիրքերում էին՝ տարբեր ուղղություններով։ Նույն օրը Վարդանը զանգել է ավագ եղբորը, ասել, որ իրենց մոտ որոշակի հանգստություն կա, միայն ուզում էր լուր իմանար տնեցիների ու դիրքերում գտնվող Մերուժանի ու Արմենի մասին։ Դա եղել է նրա վերջին զանգը։ 

sargsyanner

Հետո իրենց հենակետի անձնակազմին հրաման են տվել տարհանել վիրավորներին, շատերը հրաժարվել են, քանի որ մարտերը չէին դադարում։ Բայց, Վարդանը համագյուղացի Կարենի հետ գնացել ու ամենաթեժ գոտուց դուրս են բերել ոչ միայն վիրավոր զինակից ընկերներին, այլև զոհվածների մարմինները։ 

Այսպես մի քանի անգամ․… մինչ կյանք փրկելիս անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդանն ու Կարենը անմահանում են դիրքում, իրար ձեռքից բռնած։ Հաջորդ օրն առավոտյան գյուղերը տարհանվել են։ Այդ ընթացքում Մերուժանը լսել էր միայն իր ընկերոջ՝ Տիգրանի ենթադրյալ զոհվելու մասին և փորձում էր գտնել նրա մարմինը։ Կրակի ամբողջական դադարից հետո, երբ վերադարձել է տուն, բոլորը տարհանվել էին։ Գյուղում մնացել էին միայն 8 հոգի, այդ թվում՝ իր հայր Արմավիրը։

«Իրավիճակն այնքան անելանելի էր, որ չգիտեինք՝ ի՞նչ անել։ Այստեղից-այնտեղից վառելիք գտնելով լիցքավորել ենք մեր համագյուղացու ավտոմեքենան, բոլորս տեղավորվել ու բռնել Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հեռվից նկատել ենք, որ գյուղի տակ արդեն ադրբեջանական զորքն է և կրակում են Կոճողոտ գյուղի մուտքում տեղադրված խաչին։

Հետ ենք վերադարձել ու անտառային ճանապարհով գնացել։ Երբ դուրս ենք եկել դաշտամիջյան հատված, տեսել ենք ադրբեջանական զորքին՝ 2 տանկով, հետևակի մարտական մեքենայով դիրքավորվել են նաև գյուղերն իրար կապող ճանապարհներին։ Ետ դառնալու ձև չկար, կա՛մ պիտի կռիվ տայինք, կա՛մ գերի հանձնվեինք»,-պատմում է Մերուժան Սարգսյանը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կիսվել