Ազատ խոսք

Վարակն ավելի է տարածված և ավելի է տարածվելու․ Հայկ Մարտիրոսյան

Վարակն ավելի է տարածված և ավելի է տարածվելու․ Հայկ Մարտիրոսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանում միայն այս դեպքերը չէ, որ առկա են: Չունեմ որևէ կասկած, որ վարակն ավելի է տարածված և ավելի է տարածվելու:

Բոլոր մյուս երկրների պարագայում այդպես է եղել և Հայաստանում չի կարող այլ իրականություն լինել: Բացասական դինամիկա է լինելու:

Դեպքերը շատանալու են: Հայաստանը չի կարող համաճարակի ճիրաններից ազատ մնալ: Խնդիրը նրանում է թե որքան կարող ենք մինիմալացնել վնասները:

Մինչ այս պահը ոչինչ մեծ հաշվով չի արվել` կանխելու համար լայնամասշտաբ տարածման հնարավորությունը: Մինչև հիմա իշխանությունն աններելի թափթփվածություն և տգիտություն է ցուցաբերել:

Անհրաժեշտ է անմիջապես անցնել արտակարգ կառավարման ռեժիմի: ԲԱՎԱԿԱ’Ն Է ՀԱՆՑԱՎՈՐ ՏԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ:

Արտակարգ կառավարման անհրաժեշտության մասին խոսել ենք մենք, խոսել է քաղաքական ուժերից միակ ազգայինը: Հանրաքվեի քարոզարշավն ուղղակի ահռելի վտանգ է, իսկ մոտեցող հանրաքվեն անցկացնելն` արդեն աններելիորեն հանցավոր սպառնալիք` համապետական զանգվածային հավաքի տեսքով:

Առաջին հերթին անհրաժեշտ է փակել դպրոցներն ու համալսարանները: Ապա’ մեծապես սահմանափակել չվերթները երկրից և երկիր: Անհրաժեշտ է բոլոր պետհիմնարկների աշխատողներին, որոնց աշխատանքը կարող է և տանից արվել` ուղարկել իրենց տներ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ Է: ԱՄԵՆԱԱՆՊԱՏՐԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ:

ՈԻ եթե այլևս անհետաձգելիորեն չգործեն իշխանությունները, ապա անխուսափելի մահերի պատասխանատվությունն իրենց վրա է լինելու»:

Կիսվել