Մամուլ

Վարակման 1836 և մահվան 20 նոր դեպք. մահացածներից մեկը 16-ամյա աղջիկ է

Վարակման 1836 և մահվան 20 նոր դեպք. մահացածներից մեկը 16-ամյա աղջիկ է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ը` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

երեխա հիվանդանոց

Նշենք, որ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով:

Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է»:

Կիսվել