Վարազդատ Լալայանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը
Վարազդատ Լալայանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել:
Գերծանր քաշային (+109 կգ) Վարազդատ Լալայանը իրանցի երկու գլխավոր մրցակիցների հետ պայքարում պատվով դուրս եկավ:
Պոկում վարժությունում թեև մեր ծանրորդը 192 կգ-ով բավարարվեց փոքր արծաթով, սակայն հրում վարժությունում նրա 227 կիլոգրամը և երկամարտի 419 կիլոգրամը չեմպիոնական արդյունքներ էին:
Ֆիջիում մեր երիտասարդ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: