Վատիկանում հրամանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ ոչ ոք իրավունք չունի աշխատել, քանի դեռ չի պատվաստվել
Վատիկանում հրամանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ ոչ ոք իրավունք չունի աշխատել, քանի դեռ չի պատվաստվել
Վատիկան քաղաքում՝ Ջուզեպպե Բերտելոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ՝ ոչ ոք իրավունք չունի աշխատել, քանի դեռ նրանց պատվաստում չի իրականացվել:
Վատիկանի իշխանությունները որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել աշխատակիցներին առանց բժշկական ցուցումների կամավոր պատվաստումը մերժելու համար: Համապատասխան հրամանագիրը, որը թվագրված է փետրվարի 8-ին, ստորագրել է քաղաք-պետության նահանգապետ Ջուզեպպե Բերտելոն, հայտնում է Associated Press-ը:
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ այն կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր հրաժարվում են պատվաստվել առանց ապացուցված բժշկական պատճառի, կարող են ենթարկվել գործատուի կողմից պատժամիջոցների ՝ «ընդհուպ աշխատանքից ազատումը»:
Հրահանգը առաջնորդվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի COVID-19 խորհրդատվական հանձնաժողովի կողմից թողարկված սկզբունքներով, համաձայն որի ՝ մարդիկ պատվաստում կատարելու բարոյական պատասխանատվություն ունեն ՝ հաշվի առնելով, որ պատվաստումից հրաժարվելը կարող է վտանգ առաջացնել ուրիշների համար:
Հրամանագրի ստորագրումը բուռն քննարկումների տեղիք է տվել Վատիկանում, քանի որ դրա դրույթները դեմ են Իտալիայում և աշխարհի շատ այլ երկրներում պատվաստումների կամավոր բնույթին: