Մամուլ

Վատացել է Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը

Վատացել է Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը

«Սասնա ծռեր» զինվшծ խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը սրացել է։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց նրա կինը` Մարինե Մանուկյանը։

Վերջինիս խոսքով`հնարավոր է ամուսինը կրկին վիրահատության ենթարկվի. «Ճնշման խնդիր ունի, ազոտն է բարձր, մի տարվա մեջ երեք վիրահատություն է տարել, հնարավոր է մոտ ժամանակներս էլի վիրահատվի»։ 

Չնայած այդքան խնդիրներին, հաշվի չեն առնում, որ արդեն մեկ երրորդը նստել է, ըստ օրենքի` պետք է խիստ ռեժիմը փոխեին։

Նա նաեւ ավելացրեց, որ դատարան էին դիմել Մանուկյանին կիսաբաց ռեժիմ տեղափոխելու համար, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք` Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 

Կիսվել