Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91-ամյակն է
Հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայան։ Մեծանուն հայի տեսակ, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց հայրենիքի բարօրությանն ու ապագա սերունդներին ավանդեց մնայուն արժեքներ։
Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն մարդ։
Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին։
Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում` 2004-2011 թվականների ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում։
Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր։
2016 թվականին Արցախի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս։
2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվել է մշակույթի տուն։
2016 թվականին Էջմիածին քաղաքում՝ Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը։
2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և ամբողջովին կահավորվել է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը։