Վաչագան Ղազարյանի կինը ցուցմունքը գրել է, ապա արտագրել. Քննիչների ճնշումներից արտասվել է. «Հրապարակ»
Վաչագան Ղազարյանի կինը ցուցմունքը գրել է, ապա արտագրել. Քննիչների ճնշումներից արտասվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք․ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։
Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, վճարումն ինչպե՞ս է կատարվել եւ այլն։ Տիկինը շատ բան չի իմացել և քննիչների ճնշումներից հուզվել է ու արտասվել։
Բացատրությունը գրելուց հետո էլ մանկավարժ տիկինը խնդրել է թույլ տալ, որ մաքրագրի գրածը՝ ջնջումներով չլինի տեքստը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: