Մամուլ

«Վան» հյուրանոցում հայտնաբերվել է 65-ամյա Ռուստամի դին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 11:45-ի սահմաններում առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի «Վան» հյուրանոցային համալիրում, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվել