Մամուլ

Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը ես էի բերում․ Թոխմախի Մհեր

Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը ես էի բերում․ Թոխմախի Մհեր

Hraparak.am-ը գրում է․ Օրերս լուր ստացանք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այցելել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տուն:

Աղաջանյանը, որն ի դեպ ընտրություններին առաջադրվել էր Էրեբունին ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, ըստ մեր աղբյուրի, մունետիկի առաքելություն է ունեցել եւ նախկին պատգամավորի հետ քննարկել է իր քրեական գործին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ անցած տարի դատախազությունը գործ էր հարուցել 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով, իսկ Սեդրակյանը 1999-2005 թվականներին եղել է Էրեբունու թաղապետը: 

Մհեր Սեդրակյանը մեր զրույցում չհաստատեց իշխանական որեւէ ներկայացուցչի հյուրընկալելու փաստը։ «Ես ձեր ասած մարդուն չեմ էլ ճանաչում», ասաց նա ու երդվեց երեխաների եւ թոռների արեւով:

Իսկ քրեական գործ վերաբերյալ էլ նշեց, որ մեկ անգամ կանչվել է հարցաքննության՝ այլ զարգացումներ չեն եղել. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշու:

Իսկ Ապօրինի գույքը բռնագանձելու մասին օրենքի ընդունումից հետո նախկին պաշտոնյան մտահոգություններ ունի՞. «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել, դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկ հարկանի տուն է»:

Սեդրակյանը հիշեցրեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, ասաց նաեւ, որ իր պես բարերար մարդուն այդ շնորհքի համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով էլ կառուցել է իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի չէ Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում:

15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար, ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի:

Աշխատել եմ, կերոսինը առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել էրեբունի համայնքին՝ ձրի»: Իսկ այժմ Սեդրակյանը վայելում է թոշակառուի իր կարգավիճակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել