Վանեցյանի ու Փաշինյանի տարաձայնություններից մեկն էլ ԼՂ հակամարտության հետ էր կապված․ ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնում է
Վանեցյանի ու Փաշինյանի տարաձայնություններից մեկն էլ ԼՂ հակամարտության հետ էր կապված․ ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնում է
Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ցավոք սրտի մենք չկարողացանք կանխել այս արհավիրքը: Սա մեր Երրորդ հանրապետության ամենաամոթալի էջերից մեկն էր, ամենացավալի էջերից մեկը: Դրա միակ պատասխանատուն եւ մեղավորը այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է: Նրանք վերջին 2,5 տարիներին, կարծում եմ՝ արտաքին ուժերի ազդեցության ներքո իրականացրին այն ծրագիրը, որն ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով»,-ասաց նա:
Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է եւ խաբում է ցանկացած առիթով, հետո սկսում է արդարանալ, բացատրել, կամ փորձում է իր ստերը հիմնավորել. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում հույս ունեի, որ կկարողանամ կանխել այդ վտանգավոր զարգացումները, այդ ստի տարածումը, բայց ԱԱԾ տնօրենը չէր կարող անել քաղաքական հայտարարություններ, որոնք տարբերվում են երկրի ղեկավարի հայտարարություններից ևւ ես որոշում կայացրեցի ներկայացնել հրաժարականի դիմում ևւ «կանգ առ»-ի կոչ արեցի, ինչը նրանց դուր չեկավ ևւ դրանից հետո ինձ փորձեցին կապել տարբեր պատմությունների հետ, սկսվեց վարկաբեկման արշավ իմ անձի նկատմամբ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը համոզված է, որ իր անձը վարկաբեկելու գործընթացը անձամբ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարականներ տալով, թե ֆեյսբուքում ինչ ստեր պետք է տարածվեն։
«Ֆեյսբուքի կեղծ տեղեկությունների արդյունքում մենք այսօր այս ծանր իրավիճակի առաջ կանգնեցինք»,- նկատեց Արթուր Վանեցյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե այս օրերին լայնորեն քննարկվում է հարցը, թե հասարակությո՞ւնը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, թե՞ ինչ-որ արտաքին ուժեր, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․
«Ձեր նշված երկու հանգամանքները համընկան, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին։ Նա բացառիկ հնարավորություն ուներ համախմբելու մեր հասարակությանը, հզորացնելու մեր երկիրը, և կառուցելու բոլորիս երազանքի Հայաստանը, սակայն նա լրիվ հակառական արեց, մենք ունեցանք պառակտված հասարակություն, ունեցանք քայքայված տնտեսություն, ունեցանք կորցրած հայրենքի մի հատված և ունեցանք հասարակություն, որը հիվանդ է, նա ապրում է ֆեյսբուքյան իրականության մեջ»։
Մեկ այլ հարցին, թե տեսակտներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց նման լուծման համար էին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե կոնկրետ փաստեր չունի և չի կարող որևւէ մեկին նման ծանր մեղադրանք առաջադրել։
«Բայց ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այո, նա ի սկզբանե ունեցել է նման ծրագիր»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի ունեցած տարաձայնությունների պատճառներից մեկն էլ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ էր կապված, իսկ մնացյալ պատճառները հետևյալն էին․
«Հիմնական տարաձայնությունը իմ հրաժարականի տեքստում գրված էր՝ առաջնայինը երկրորդայինից չտարբերելը, հախուռն որոշումներ կայացնելը, պետականության հետ որևէ աղերս չունենալը»,- նշեց նա։
Հարցին, թե ճի՞շտ է, որ նա ֆեյսբուքյան նամակների միջոցով էր հրահանգներ տալիս պաշտոնյաններին, Վանեցյանը դրական արձագանքեց, ապա հավելեց․
«Նա անգամ իր ֆեյսբուքյան գրառումներով հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին հարուցել այս կամ այն անձի դեմ քրեական գործ։ Երեկ իր ֆեյսբուքյան էջում էլի հանձնարարություն էր տվել հարուցել քրեական գործ, ձերբակալել, չգիտեմ, թե ում էր ձերբակալում»։
Արթուր Վանեցյանը տեղեկություններ ունի, որ սոցցանցերում հայտնի դարձած ֆեյքային ֆաբրիկայի աշխատակիցների մեջ տեղի ունեցածից հետո հիասթափություն է եղել և իրենք իրենց խաբված են զգացել։
«Հասկացել են, որ իրենց մասնակցությամբ մենք կորցրել ենք մեր հայրենիքի՝ Արցախի զգալի մասը»,- նկատեց նա։
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում