Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը։
«Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։
ՀֆՖ-ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի հրճվանքը։ Մի խոսքով` ՀՖՖ-ն աշխատում է» ,-գրել է Եգանյանը։