ՄամուլՏեսանյութ

«Վանեցյանը այն քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ»․ Դավիթ Սանասարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ես բանավեճ չունեմ։ Վանեցյանը այն քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Լրագրողները, մասնավորապես, Սանասարյանից հետաքրքրվեցին, թե հիմա ինչու է լուռ և պասիվ այն դեպքում, երբ արձագանքելով Վանեցյանին ասել էր՝ «բա որ ես խոսեմ»։

«Ես որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու։ Չեմ կարծում, որ պետք է մտնեմ ճիշտ է ասում, սուտ է ասում պոլեմիկայի մեջ։ Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ժամանակը կգա, բոլոր փաստերը։

Կարծում եմ՝ ես իր հետ բանավեճ չունեմ, ինքն այն քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ։ Ես իրեն զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց իր հետ բանավեճ չունեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել