Ժամանց

Վանգայի գուշակությունները. 5079 թ. աշխարհի վերջ

Վանգայի գուշակությունները. 5079 թ. աշխարհի վերջ

2018 թ.  Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:

2023 թ.  Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:

2025 թ. Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:

2028 թ.  Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:

2033 թ.  Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:

2043 թ.  Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:

2046 թ.  Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:

2066 թ.  Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:

2076 թ.  Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):

Վանգա

2084 թ.  Բնության վերականգնում:

2088 թ.  Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:

2097 թ.  Արագ ծերացումը հաղթահարված է:

2100 թ.  Արհեստական արեգակը լուսավորում է Երկրագնդի մութ կողմը:

2111 թ.  Մարդիկ դառնում են կենդանի ռոբոտներ:

2123 թ.  Պատերազմ փոքր պետությունների միջև: Գերտերությունները չեն խառնվում:

2125 թ.  Հունգարիայում ազդանշաններ կստանան տիեզերքից (կրկին կհիշեն Վանգայի մասին):

2130 թ.  Գաղութները ջրի տակ են (այլմոլորակայինների միության շնորհիվ):

2164 թ.  Կենդանիներին կիսամարդ են դարձնում:

2167 թ.  Նոր կրոն:

2170 թ.  Մեծ երաշտ:

2183 թ.  Մարս մոլորակի գաղութը դառնում է միջուկային տերություն և անկախություն է պահանջում Երկրագնդից:

2187 թ.  Հաջողվում է կանգնեցնել երկու խոշոր հրաբուխների ժայթքումը:

2195 թ.  Ծովային գաղութները ապահովված են և’ սնունդով, և’ էներգիայով:

2196 թ.  Ասիացների և եվրոպացիների ամբողջական միաձուլումը:

2201 թ.  Արեգակի վրա դանդաղում են տերմոմիջուկային գործընթացները: Ցրտում է:

2221 թ.  Ոչ երկրային կյանքի փնտրման ժամանակ մարդկությունը շփման մեջ է մտնում ինչ-որ ահավոր երևույթի ժամանակ:

2256 թ.  Տիեզերանավը Երկիր է բերում նոր ծանր հիվանդություն:

2262 թ.  Հետզհետե փոխվում են մոլորակների ուղեծրերը: Մարսին սպառնում է գիսաստղը:

2271 թ.  Կրկին հաշվարկված են փոփոխված ֆիզիկական հաստատունները:

2273 թ.  Դեղին, սպիտակ և սև ռասաների միաձուլումը: Նոր ռասաներ:

2279 թ.  Էներգիա ոչինչից (հավանաբար վակուումից կա սև խորշերից):

2288 թ.  Ճանապարհորդություն ժամանակի միջով: Նոր շփումներ այլմոլորակայինների հետ:

2291 թ.  Արեգակը սառչում է: Փորձեր են ձեռնարկվում այն կրկին վառել:

2296 թ.  Հզոր պայթյուններ Արեգակի վրա: Փոխվում է ձգողականության ուժը: Սկվում են ընկնել հին տիեզերակայաններ և արբանյակներ:

2299 թ.  Ֆրանսիայում պարտիզանական պայքար է իսլամի դեմ:

2302 թ.  Հայտնագործված են նոր կարևոր օրենքներ և Տիեզերքի գաղտնիքներ:

2304 թ.  Հայտնագործված է Լուսնի գաղտնիքը:

2341 թ.  Ինչ-որ ահավոր բան է մոտենում Երկրին Տիեզերքից:

2354 թ.  Արհեստական արեգակներից մեկի վթարը երաշտի է բերում:

2371 թ.  Մեծ սով:

2378 թ.  Նոր արագ բազմացող ռասա:

2480 թ.  Բախվում են արհեստական երկու արգակներ: Երկրագունդը մթնշաղի մեջ է:

3005 թ.  Պատերազմ Մարսում: Խախտվում են մոլորակների հետագծերը:

3010 թ.  Գիսաստղը կբախվի Լուսնին: Երկրագնդի շուրջը քարե փոշուց գոտի է:

3797 թ.  Այս ժամանակ արդեն Երկրագնդի վրա կվերանա ամեն մի կենդանի բան, սակայն մարդկությունը կկարողանա նոր կյանքի համար հիմքեր գցել այլ աստղային համակարգում:

3803 թ.  Նոր մոլորակը սակավաբնակ է: Քիչ են փշումները մարդկանց միջև: Նոր մոլորակի կլիման ազդում է մարդկանց օրգանիզմի վրա՝ նրանք սկսում են մուտացիայի ենթարկվել:

3805 թ.  Պատերազմ մարդկանց միջև ռեսուրսների համար: Մահանում է մարդկանց կեսից ավելին:

3815 թ.  Պատերազմն ավարտված է:

3854 թ.  Քաղաքակրթության զարգացումը փաստացիորեն կանգնում է: Մարդիկ կենդանիների նման ապրում են հոտերով:

3871 թ.  Նոր մարգարեն պատմում է մարդկանց բարոյական արժեքների, կրոնի մասին:

3874 թ.  Նոր մարգարեն ստանում է հասարակության բոլոր շերտերի աջակցությունը: Կազմավորվում է նոր Եկեղեցի:

3878 թ.  Այլմոլորակայինները նոր Եկեղեցու հետ միասին մարդկանց նորից սովորեցնում են մոռացված գիտությունները:

4302 թ.  Նոր քաղաքներ են հայտնվում մոլորակի վրա: Նոր եկեղեցու ղեկավարությունը խթանում է տեխնոլոգիաների և գիտության զարգացումը:

4302 թ.  Գիտության զարգացում: Գիտնականները ընդհանուր մեխանիզմներ են հայտնագործում մարդու օրգանիզմի վրա բոլոր տեսակի հիվանդույթունների ազդեցության մեջ:

4304 թ.  Գտնվել է ցանկացած հիվանդություն հաղթահարելու միջոց:

4308 թ.  Մուտացիայի արդյունքում մարդիկ վերջապես սկսում են օգտագործել իրենց ուղեղը ավելի քան 34%-ով: Ամբողջովին վերանում է չարի և ատելության հասկացությունը:

4509 թ.  Ծանոթություն Աստծո հետ: Մարդը վերջապես հասնում է զարգացման այնպիսի աստիճանի, որ կարողանում է շփվել Աստծո հետ:

4599 թ.  Մարդիկ անմահություն են ձեռք բերում:

4674 թ.  Քաղաքակրթության զարգացումը հասնում է իր գագաթնակետին: Տարբեր մոլորակներում ապրող մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 340 միլիարդի: Սկսվում է միաձուլում այլմոլորակայինների հետ:

5076 թ.  Գտնված է Տիեզերքի սահմանը: Ինչ է դրանից այն կողմ՝ ոչ ոք չգիտի:

5078 թ.  Որոշում է ընդունված լքել տիեզերքի սահմանները, չնայած բնակչության 40%-ը դեմ է:

5079 թ.  Աշխարհի վերջը:

Կիսվել