Վանաձորում 33-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքները ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն, և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։