Վանաձորում տուն է փլուզվել․ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու մարմին
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի 13 հասցեում տեղի է ունեցել փլուզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արմեն Դունամալյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս են բելեր քաղաքացու դի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։




