Վանաձորում նույնպես հանրահավաք է ընթանում
Վանաձորի Հայքի հրապարակում արդեն մի քանի ժամ է հանրահավաք է ընթանում: Հարյուրավոր լոռեցիներ Հայքի հրապարակից քայլերթով շարժվել են Տիգրան Մեծի պողոտայով, այնուհետ կրկին հավաքվել Հայքի հրապարակում:
Հանրահավաքին մասնակցում են նաև Վանաձոր համայքնի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամները, կուսակցության ներկայացուցիչներ: Ցուցարարները վանկարկում են «ՀՀԿ, հեռացի՛ր», «ԲՀԿ, հեռացի՛ր»:
Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, քաղաքում նկատվում են մեքենաների կուտակումներ, իսկ ցուցարարների թիվը գնալով աճում է:
Աղբյուր՝ armtimes.com