Մամուլ

Վանաձորում մեքենաների բախման հետևանքով կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 22։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Օպել» և «Տոյոտա» մակնիշների ավտո­մեքենաները։

«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։