Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը (ֆոտո)
Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: