Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի դատարանից քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:
Դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:


